Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը իր հիմնադրության օրվանից հետամուտ է եղել Աստվածաշնչի տարածմանը։ Ընկերությունը ծավալում է նաև Ս. Գրքին առնչվող գրականության թարգմանության աշխատանք՝ հարստացնելու Աստվածաշնչի մասին ընթերցողի գիտելիքների պաշարը՝ հող նախապատրաստելով ճշմարիտը գիտակցելու, Աստծու կենդանի Խոսքի խորհուրդը ըմբռնելու, Աստվածաշնչի էջերից հառնող զանազան առաքինություններով՝ հավատով և սիրով, ողջախոհությամբ և խոնարհությամբ զարդարվելու համար։ ՀԱԸ-ի գործունեության նպատակն է քարոզել քրիստոնեական պատգամը, որպեսզի ամեն ոք ճանաչի այն։

Աստվածաշնչի տարածման գործում ներառվել են հասարակության ամենատարբեր խավերը, բայց մասնավոր ուշադրություն է դարձվել երեխաներին, երիտասարդներին, ուսուցիչներին, սահմանամերձ գյուղերի ազգաբնակչությանը, հիվանդներին, զինվորներին, ազատազրկյալներին։

Բոլորիս պատասխանատվությունն է օժանդակել մեր ժողովրդի տարբեր խավերին, ունենալու իրենց հարմար Աստվածաշունչը։

Կարող ես այցելել ընկերության ծրագրերի բաժին և կատարել քո նախասիրած նվերը։

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ