Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ԼՐԱՏՈՒ

2018-02-09

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. հունվարի 29-31-ը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) ծրագրերի տնօրենը հանդիպեց Երևան քաղաքի 6 համայնքների (Կենտրոն, Արաբկիր, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան) 71 դպրոցների 284 աշակերտների և նրանց ուղեկցող Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցիչների հետ: Հանդիպումները տեղի ունեցան Սբ. Աննա եկեղեցուն կից՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի երևանյան նստավայրում, Աստվածաշնչային գիտելիքների մրցույթի շրջանակներում:
Հանդիպման նպատակն էր փետրվար ամսին մրցույթի առաջին փուլին մասնակցող աշակերտներին ծանոթացնել միջոցառման նպատակին, ձևաչափին ու պայմաններին: Այս առիթով յուրաքանչյուր մասնակից աշակերտի տրամադրվեց Աստվածաշնչի գիտելիքների շտեմարան (I փուլ) գրքույկը:
Հանդիպումները մրցույթի մասին սովորական ծանոթության սահմաններից դուրս եկան, և զրույցները ծավալվեցին աստվածաշնչական դեպքերի ու դրվագների շուրջ: Խրախուսիչ էր աշակերտների հետաքրքրասիրությունը Սբ. Գրքի ամենատարբեր թեմաների մասին: Զրույցները շարունակվեցին սահմանված ժամանակից ավելի՝ նույնիսկ փողոցում քայլելիս...: Արմինեն, Անահիտը, Մերին՝ 8-րդ դասարանի աշակերտուհիներ, չէին ակնկալում նման հանդիպում. «Մենք եկել էինք պարզապես ստանալու մեր շտեմարանները և գնալու տուն, մանավանդ դասերից հոգնած շտապում էինք, սակայն, անկեղծ ասած, մոռացանք ամեն ինչի մասին, շտեմարանները ստանալու, հոգնածության և սոված լինելու մասին: Ուրախացանք հիմնապես մի կարևոր պատճառով, որ ինչքա՜ն շատ բան գիտենք Աստվածաշնչի մասին, մի հանգամանք, որին չէինք անդրադարձել, և դեռ ինչքա՜ն բան կա սովորելու: Այս հանդիպումը մեզ համար բացահայտեց Աստվածաշնչի կարևորությունը, այն առումով, որ այն կյանքի գիրք է. մենք հայելու նման մեր կյանքը տեսանք այնտեղ, և ինչքա՜ն իրական բան կա այնտեղ, որին մինչև հիմա չէինք անդրադարձել»:
Սա արդեն այլ գոհունակություն է:


ԱՐԽԻՎ

2018-12-20
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
2018-12-08
Հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից (Հռոմ. 10.17):
2018-11-29
Ուսուցիչների վերապատրաստություն
2018-11-16
«Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով»՝ Թվային Աստվածաշնչի Գրադարանում
2018-11-03
ՍԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆՆ Է
2018-11-03
ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՈՐՊԵՍ ԶԻՆՎՈՐՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
2018-10-23
«Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակների առաջին հասցեատերերը
2018-09-27
ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ