Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ԼՐԱՏՈՒ

2018-01-01

ՀԱԸ-Ն ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Նախատոնական էր ՀԱԸ-ի հանդիպումը Երեւանի կենտրոն համայնքի դպրոցների «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող շուրջ 80 ուսուցիչների հետ։ Միջոցառումը տեղի ունեցավ ս.թ. դեկտեմբերի 27-ին Արաբկիր համայնքի Վարդգես Պետրոսյանի անվան #51 դպրոցում, ներկայությամբ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ՝ Տիկին Աննա Ստեփանյանի. ներկա էին ՀԱԸ Աստվածաշնչային ընկերության ԳՔ Եզնիկ Արք. Պետրոսյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն՝ Վարդան եպս. Նավասարդյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Վարդան Սրբազանը, որ իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց անցած տարվա ընթացքում տեղի ունեցած աստվածաշնչական մրցույթների անցկացման եւ ընդհանրապես սույն բնագավառում կարեւոր ձեռքբերումների համար, նշելով. «Այսօր մտովի ամփոփում ենք տարին, որպեսզի ավելի կատարյալ դարձնենք եկող տարին, զարգացնելով մեր երեխաների աստվածաշնչային գիտելիքները։ Այսօրը միայն ամփոփում չէ, այլ մեկնարկ համատեղ սկսած մի ծրագրի, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀԱԸ-ին, որ միշտ աջակից ու զորակից է մեր բոլոր ծրագրերին»։

ՀԱԸ թարգմանչական բաժնի պատասխանատու Տիկին Մարիանա Ապրեսյանը համայնքի ուսուցիչներին ներկայացրեց մրցույթի անցած պատմությունը, այս ծրագրի համար պատրաստված Շտեմարանի Ա. Հատորը, մրցույթի ձեւաչափն ու պայմանները։

Տիկին Ստեփանյանը իր գոհունակությունն ու ուրախությունը հայտնեց ՀԱԸ տպավորիչ աշխատանքի եւ գործունեության համար, ասելով. «Այն թվերի մասին որ այսօր, այս հանդիպման ընթացքում խոսվեցին, արդյունք է ձեր համատեղ աշխատանքին։ Խոսքս ուղղում եմ ուսուցիչներին, գիտեմ ձեր բոլորի առօրյա հոգսերը. ուզում եմ երբեմն մոռանաք դրանք, հասնելու մի ավելի կարեւոր նպատակի՝ Աստվածաշնչային իմացությանն ու աստվածաշնչական գիտելիքների ձեռքբերմանը։ Այսօր ստանալու եք կարեւոր գրականություն. թող այս գրքերով օրհնվեն ձեր երեխաները»։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Եզնիկ սրբազանը, որ իր խոսքն սկսեց իր կյանքից վերցված մի սրտառուչ դրվագով. «Իմ մայրը պատերազմից մնացած մի պայուսակ ուներ, որի պարունակությունը մեզ համար խորհրդավոր էր։ Մեր խնդրանքին ընդառաջ նա մի օր բացեց այդ պայուսակը, որտեղ զգուշությամբ փաթաթված էին երեք գրքեր՝ Գրաբար մի Աստվածաշունչ, Աշխարհաբար մի Աստվածաշունչ եւ Նարեկ Աղոթամատյանը, եւ մեզ ասաց. ‘’Ինձ համար կարդացեք այս գրքերից, որովհետեւ այստեղ Քրիստոսի լույսը կա…». իմ մայրը մանկությունից կորցրել էր իր տեսողությունը»։ Սրբազանը այնուհետեւ անդրադարձավ մրցույթի պատմությանն ու հետագա ծրագրերին, կիսելով իր տպավորությունները, նա ասաց. «Երբ մենք այս ծրագիրն սկսեցիքնսկսեցին Ծաղկաձորում մարզի աշակերտների համար, ես ականատես դարձա նրանց մտքի պայծառությանն ու աշխատասիրությանը, եւ դրանք վերագրեցի նրանց գյուղում լինելու հանգամանքին, բայց երբ շփվեցի մեր քաղաքաբնակ երեխաներին, տեսա նույն լուսավոր միտքը. բոլորն էլ պայծառ երեխաներ էին։ Սա պարտավորեցնող է մեզ համար, որ ունենանք առողջ ընտանիքներ, առողջ գյուղեր, առողջ քաղաքներ եւ առողջ հայրենիք»։

Հանդիպման ավարտին Եզնիկ Սրբազանը ՀԱԸ կողմից Վարդան Սրբազանին ու Տիկին Ստեփանյանին նվիրեց նոր հրատարակված «Էջմիածին» Աստվածաշունչ եւ Նարեկ, ՔԴԿ գործավար՝ Տիկին Յելենային եւ հյուրընկալ դպրոցի տնօրեն՝ Տիկին Ղազարյանին՝ Նարեկ Աղոթամատյան, իսկ ներկա ուսուցիչներին բաժանվեցին Շտեմարաններ եւ այլ աստվածաշնչական գրականություն։


ԱՐԽԻՎ

2018-02-09
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
2018-01-01
ՀԱԸ-Ն ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2017-12-24
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԱԾՈՒՄ
2017-12-22
Ուսումնական Աստվածաշունչ. Ավետարան ըստ Ղուկասի
2017-11-27
Գլոբալ առաքելության թիմի ներկայացուցչի այցը ՀԱԸ
2017-10-27
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
2017-10-24
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
2017-03-24
Մամլո ասուլիս ՀԿ տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ