Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ԼՐԱՏՈՒ

2017-12-24

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԱԾՈՒՄ

Նախանցյալ տարիներին, ՀԱԸ կողմից ՀՀ բոլոր դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող բոլոր ուսուցիչներին բաժանվեցին մեկական Աստվածաշունչ: Ս. թ.ին լույս տեսավ վերանայված ու արդի աշխարհաբար ուղագրությամբ «Էջմիածին» Աստվածաշունչը: Քանի որ նախկին հրատարակությունները դասական ուղղագրությամբ էին, ընթերցանության որոշ դժվարություններ էին առաջացնում: ՀԱԸ հետամուտ եղավ, բոլոր ուսուցիչներին հայթայթել նոր Աստվածաշնչերով: Ընկերությունը սյս ծրագիրն սկսեց Արագածոտնի մարզից, ապա ս.թ. հոկտեմբերին այցելեց Վանաձոր և սպիտակ քաղաքներ:

Ս.թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակներում՝ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու՝ Արշավիր Գաբուճյանը, Բարեշնորհ Սերոբ սարկավագ Իսախանյանի ուղեկցությամբ, այցելեցին Լոռու մարզի Ստեփանավան, որտեղ հանդիպեցին մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչներին և նրանց բաժանեցին վերանայված ու արդի աշխարհաբար ուղագրությամբ լույս տեսած «Էջմիածին» այս Աստվածաշունչ մատյանները:

Հաջորդ հանգրվանը մարզի Ալավերդի քաղաղքն էր: Այստեղ ևս տարածաշրջանի դպրոցների ուսուցիչներին բաժանեցին այս Աստվածաշունչ մատյանները: Ուսուցիչների անունից Թաթուլ Եկանյանը իր շնորհակալությունը յայտնեց սույն նախաձեռնության համար, ասելով. «Ես հավատում եմ որ մեր խնդրանքը այսօր կատարվեց. նախ մի դատարկ տարածություն լցվեց: Երկրորդ, մեր խնդրանքը հարստացավ զույգ իմաստներով, Աստվածաշունչ մատյանի ստացումով և նաև այս հանդիպումով. Մենք հարգված ենք զգում, որ դուք եկաք մեզ այցի ու կազմակերպեցիք այս հրաշալի հանդիպումը»:

Հանդիպմանը ներկա էին, տարածաշրջանի հոգևոր հովիվները:


ԱՐԽԻՎ

2018-01-01
ՀԱԸ-Ն ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2017-12-24
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԱԾՈՒՄ
2017-12-22
Ուսումնական Աստվածաշունչ. Ավետարան ըստ Ղուկասի
2017-11-27
Գլոբալ առաքելության թիմի ներկայացուցչի այցը ՀԱԸ
2017-10-27
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
2017-10-24
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
2017-03-24
Մամլո ասուլիս ՀԿ տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով
2017-03-16
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
2017-03-14
ԲԱՐԻ ԼՈՒՐ. Մանուկների Աստվածաշունչ ժեստերի լեզվով (տեսաերիզ)
2016-05-10
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
2016-04-21
Սեմինար Պատանի երկրապահների ակումբների անդամների հետ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ