Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ԼՐԱՏՈՒ

2017-10-27

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի առաջնորդությամբ, ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի և Սուրբ Գրքի թարգմանության, ուսումնասիրության Պարատեքստ ծրագրի ադմինիստրատոր Հասմիկ Մուրադյանի ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Էվա Թոմիի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության համագործակից, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությունը:
ՀԱԸ Գլխավոր քարտուղարը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների միացյալ պատվիրակության անդամներին՝ երախտագիտությամբ անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների՝ ՀԱԸ ծրագրերին ցուցաբերած օժանդակությանը: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ ՀԱԸ ծրագրերին, ինչպես նաև զարգացնել համագործակցության հեռանկարները:
Օրհնելով ներկաներին և կարևորելով ՀԱԸ գործունեությունը՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ընկերության աշխատանքի շնորհիվ շատերը ոչ միայն ծանոթ են Աստվածաշնչին, այլև ունեն այն իրենց օջախներում:
Նորին Սրբությունը ՀԱԸ աջակիցներին հորդորեց շարունակել համագործակցությունը՝ ընդլայնելով այն:
Վեհափառ Հայրապետին ողջունեցին Էվա Թոմին և Էքհարտ Շուլցբերգը՝ ներկայացնելով իրենց տպավորությունները ՀԱԸ մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնց արդեն առիթ ունեցել էին մասնակցելու իրենց այցի ընթացքում:
Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Ս. Պատարագի արարողությանը:


ԱՐԽԻՎ

2018-08-06
ՀԱԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018-02-09
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
2018-01-01
ՀԱԸ-Ն ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2017-12-24
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԱԾՈՒՄ
2017-12-22
Ուսումնական Աստվածաշունչ. Ավետարան ըստ Ղուկասի
2017-11-27
Գլոբալ առաքելության թիմի ներկայացուցչի այցը ՀԱԸ
2017-10-27
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
2017-10-24
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ