Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ԼՐԱՏՈՒ

2017-10-24

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ժեստերի լեզվով Մանուկների Աստվածաշնչի Նոր Կտակարանի տեսասկավառակների շնորհանդեսը: Սկավառակը Հայաստանի Աստվածաշնչային ընկերության (ՀԱԸ) և Արարատյան Հայրապետական թեﬕ համատեղ ջանքերի արգասիքն է: Այն ընդգրկում է 128 հոլովակ: Պատմությունները ներկայացնում են խուլերի համայնքի ներկայացուցիչները, որոնց մեծապես օգնել են ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը և Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԸ-ին՝ ծրագրի համար՝ ընդգծելով, որ այս տեսասկավառակը ևս մեկ քայլ է, որով խուլերին մերձեցնում ենք Աստծուն:
Շնորհանդեսին ներկա էին Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Էվա Թոմին, Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության համագործակից, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգը, Գերմանիայի աստվածաշնչային ընկերության գործընկերներ, որոնց այցը Հայաստան միտված էր մոտիկից ծանոթանալու ՀԱԸ ծրագրերին և զարգացնելու համագործակցությունը:
Ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության և նկարահանումների աշխատանքները սկսվել են 2012-ին: Խուլերի մայրենի լեզվով Հին Կտակարանի տեսասկավառակները թողարկվել են 2017-ի գարնանը՝ 237 պատմություններով:
Սկավառակները բաշխվում են անվճար և շուտով հասանելի կլինեն նաև համացանցում:


ԱՐԽԻՎ

2017-10-27
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
2017-10-24
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
2017-03-24
Մամլո ասուլիս ՀԿ տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով
2017-03-16
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
2017-03-14
ԲԱՐԻ ԼՈՒՐ. Մանուկների Աստվածաշունչ ժեստերի լեզվով (տեսաերիզ)
2016-05-10
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
2016-04-21
Սեմինար Պատանի երկրապահների ակումբների անդամների հետ
2016-02-16
Տ. ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ ԱՅՑԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
2016-02-07
ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ Է ՀԱԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
2016-02-05
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ
2016-02-02
Աստվածաշնչյան հերոսների գեղարվեստական պատմություններ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ