Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ԼՐԱՏՈՒ

2017-03-24

Մամլո ասուլիս ՀԿ տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով

«Հայացք» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս Հին Կտակարանի տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով: Ներկա էին մեկ տասնյակ լրատվամիջոցներ: Տ. Եսայի քհն. Արթենյանը, տիկին Զուբեյդա Մելիքյանը, Գրետան և Արշավիր Գաբուճյանը մանրամասնորեն ներկայացրին այս ծրագրի իրականացման դրդապատճառներն ու շուրջ 12 տարվա պատմական ընթացքը: Տ. Եսային իր խորին շնորհակալությունը հայտնեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը (ՀԱԸ) այս ծրագրի նախաձեռնության և իրականացման համար՝ շեշտելով խուլերի համայնքի երիտասարդների նվիրվածությունը Աստվածաշնչին և Աստծո խոսքին: ՀԱԸ ծրագրերի տնօրենն իր խոսքում ասաց. «Սա մեր բոլորի նվերն է, երբ սովորում ենք մեր լսածից, մեր տեսածից և մեր ունեցածից բաժին հանել ուրիշներին. Աստծո խոսքի նվերը, որ բացեց կույրի աչքերը, ոտքի կանգնեցրեց անդամալույծին և բացեց լեզուն խուլ ու համրի»:


ԱՐԽԻՎ

2018-01-01
ՀԱԸ-Ն ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2017-12-24
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԱԾՈՒՄ
2017-12-22
Ուսումնական Աստվածաշունչ. Ավետարան ըստ Ղուկասի
2017-11-27
Գլոբալ առաքելության թիմի ներկայացուցչի այցը ՀԱԸ
2017-10-27
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
2017-10-24
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
2017-03-24
Մամլո ասուլիս ՀԿ տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով
2017-03-16
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
2017-03-14
ԲԱՐԻ ԼՈՒՐ. Մանուկների Աստվածաշունչ ժեստերի լեզվով (տեսաերիզ)
2016-05-10
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
2016-04-21
Սեմինար Պատանի երկրապահների ակումբների անդամների հետ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ