Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ԼՐԱՏՈՒ

2017-03-14

ԲԱՐԻ ԼՈՒՐ. Մանուկների Աստվածաշունչ ժեստերի լեզվով (տեսաերիզ)

Երկար տարիների սպասված մի երազ էլ դարձավ իրականություն: Երկար ու տքնաջան աշխատանքից հետո, մասնակցությամբ Արարատյան հայրապետական թեմի խուլերի համայնքի երիտասարդների, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը (ՀԱԸ) թողարկել է Մանուկների Աստվածաշնչի առաջին հատորը, որը բովանդակում է հինկտակարանյան 237 պատմություն ժեստերի լեզվի թարգմանությամբ: Առաջին հատորը բովանդակում է չորս սկավառակ: ՀԱԸ-ի համար ուրախություն է խուլերի համայնքի մեր հարազատներին և իրենց ընտանիքի անդամներին հանձնել Աստծո խոսքի այս գեղեցիկ նվերը:
Դեռ չբաշխված՝ չուշացավ այս մեծ գործի հանդեպ շնորհակալական խոսքը մի անձնավորության՝ տիկին Զուբեյդա Մելիքյանի, որի ներդրումն ու վաստակը անգնահատելի են այս գործում, մի անձնավորության, որ այս մեծ գործընթացի բոլոր պահերին ներկա եղավ թե՛ իբրև խմբագիր, թե՛ իբրև քաջալերող: Ահա ինչ է գրում նա (քաղված է իր ֆեյսբուքյան էջից).
ՈՒՂԵՐՁՍ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ՍԱՆԵՐԻՆ Է,
ՈՎՔԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ԱՅՍ ԲԱՐԻ ԼՈԻՐԻՆ..
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԵՂԱՆ ԽՈՒԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՔԻՆ, ՀԱՎԱՏԱՑԻՆ ՈՒ ՕԳՆԵՑԻՆ, ՈՐ ԿԱՅԱՆԱ ԽՈՒԼ ՄԱՐԴՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ ՝ ՈՒՆԵՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱՏԱՐԲԵՐԱԿ,ԱՌԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԼՍԵԼ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼ 365 ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ:
ԻՐ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ.....
ԱՂՈԹԵԼ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ:
ԱՄԵՆԱՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ ԱՅՍ ՀՐԱՇՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԱՆՆԿՈՒՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ, ԿԱՄՔԻ ՈՒԺԻ ՀԱՄԱՐ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ...
ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ՊԱՀՊԱՆԻ ՁԵԶ...
ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ..ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ..
«ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ»
ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱՍՏԾՈ ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ Է...
ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ...
Հատուկ շնորհակալություն Տ. Եսայի քհն. Արթենյանին, որի օրհնաբեր աջակցությունն ու ներկայությունը անգնահատելի դեր խաղացին: Հատուկ շնորհակալություն խուլ համայնքի երիտասարդ թարգմանիչներին, որոնց անդուլ աշխատանքի արդյունք է այս գործը: Վերջապես շնորհակալություն ազնիվ մեր բարերարներին՝ Բրիտանիայի աստվածաշնչային ընկերությանը, նրանց ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:


ԱՐԽԻՎ

2018-02-09
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
2018-01-01
ՀԱԸ-Ն ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2017-12-24
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ «ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԱԾՈՒՄ
2017-12-22
Ուսումնական Աստվածաշունչ. Ավետարան ըստ Ղուկասի
2017-11-27
Գլոբալ առաքելության թիմի ներկայացուցչի այցը ՀԱԸ
2017-10-27
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
2017-10-24
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԼՍՎԻ ՆԱԵՎ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
2017-03-24
Մամլո ասուլիս ՀԿ տեսաերիզների (ժեստերի լեզվով) թողարկման առիթով
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ