Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աստվածաշնչի ամփոփ ուղեցույց

ISBN: 978-99941-75-37-6 | լեզուն: Հայերեն | հրատարակող: Հայաստանի Աստվածաշնչյան ընկերություն

մանրամասնություններ

Անգլերենից թարգմանվելիս գիրքը որոշակիորեն մոտեցվել է հայ իրականությանը, Հայ առաքելական եկեղեցու դավանանքին։ Սուրբգրային մեջբերումները և հղումները կատարվել են գերազանցապես հետևյալ հրատարակությունից՝ Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր Կտակարանների (արեւելահայերէն նոր թարգմանութիւն), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Հայաստանի աստվածաշնչային ընկերություն, 1994 (և հետագա հրատարակություններ), մասամբ նաև Նոր Կտակարան և Սաղմոսներ (աշխարհաբար նոր թարգմանություն), երկրորդ՝ վերանայված հրատարակություն, Հայաստանի աստվածաշնչային ընկերություն, Երևան, 2010։ Այս ուղեցույցը, որ ինքնատիպ և հետաքրքրական կառուցվածք ունի, գրավիչ մի ճանապարհորդություն է Աստվածաշնչի աշխարհում ։ Այն տեղեկություններ է տալիս Սուրբ Գրքի աշխարհի, մարդկանց, նրանց կենցաղի, գրքերի և դրանց բովանդակության մասին, օգնում՝ ընդլայնելու Աստվածաշնչի մեր գիտելիքների շրջանակը։ Ուղեղույցն օգտակար կլինի հատկապես այն մարդկանց, որոնք նոր են սկսում կարդալ Սուրբ Գիրքը, ինչպես նաև նրանց, որոնք ծանոթ են Աստվածաշնչին և փորձում են հասկանալ աստվածաշնչյան իրողությունների ներքին կապերը։

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ