Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ՄԵՐ ՄԱՍԻՆ | Միացյալ Աստվածաշնչային ընկերություն

Աստվածաշնչային առաջին ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում՝ 1710 թվականին:

Առաջին ժամանակակից Աստվծաշնչային Ընկերությունը, որն ուներ աշխատանքի լայն ընդգրկում, 1804 թվականին Անգլիայում հիմնադրված «Բրիտանական և Արտասահմանյան Աստվածաշնչային Ընկերությունն էր»:

1933 թվականին Անգլիայում տեղի ունեցավ ժամանակի ամենամեծ Աստվածաշնչային Ընկերությունների համաժողովը, որի ժամանակ նրանք համաձայնեցին գործակցել և գրասենյակներ հիմնել: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պարզ դարձավ, որ նրանք ավելի զորեղ կազմակերպության կարիք ունեն:

1946 թվականին հիմնադրվեց Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունները: ՄԱԸ ներկայացնում են քրիստոնեական բոլոր դավանանքները՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական: Այժմ մոտ 100-ից ավելի անդամ ազգային Աստվածաշնչային Ընկերություններ և 30 Աստվածաշնչային գրասենյակներ գործում են աշխարհի ավելի քան 200 պետություններում:

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ