Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Սկզբից հրավիրված և որովայնից ընտրված երանելի սուրբ առաքյալներ


Սկզբից հրավիրված և որովայնից ընտրված երանելի սուրբ առաքյալներ, Աստվածորդու սպասավորներ, բարեկամներ և վկաներ, Տիրոջ մոտ մեզ համար բարեխոս եղեք:

Դուք, որ մարդկային ցեղի վրա իշխանություն ստացաք կապելու և արձակելու երկնքում և երկրի վրա, արձակեցեք մեզ մեր մեղքերի կապանքներից:

Դուք, Քրիստոսի խաչակիցներ և թագավորակիցներ, որ Նրա երկրորդ Գալստյան դատավոր եք կարգված, մեզ՝ մեղավորներիս էլ թողություն շնորհեցեք:
Շարական
Կանոն բոլոր Առաքյալների
2018 / Հոկտեմբեր / 16
ԿԱՐԴԱԼ