Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

ԾԱՂԿԱՔԱՂ ՍԲ. ԳԻՐՔ | ՀԻՍՈՒՍԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Օրենքի ճշմարիտ ուսուցումը

Մատթեոս 5.17

18Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան՝ առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը։ 19Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, երկնքի արքայության մեջ նա հետինը պիտի համարվի։ Իսկ ով որ գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի լինի։ 20Ասում եմ ձեզ. եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների ունեցած հավատարմությունից ավելին չլինի, երկնքի արքայություն չեք մտնի։

Մատթեոս 5.18-20

ՀԻՍՈՒՍՆ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է


Օրենքի ճշմարիտ ուսուցումը

Մատթեոս 5.17

18Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան՝ առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը։ 19Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, երկնքի արքայության մեջ նա հետինը պիտի համարվի։ Իսկ ով որ գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի լինի։ 20Ասում եմ ձեզ. եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների ունեցած հավատարմությունից ավելին չլինի, երկնքի արքայություն չեք մտնի։

Մատթեոս 5.18-20

Ուսուցում բարկության մասին

(Ղկ 12.57-59)

21- Լսել եք, թե ինչ է ասվել անցյալում. «Մի՛ սպանիր, որովհետև ով սպանում է, պիտի դատապարտվի»։ 22 Իսկ ես ձեզ ասում եմ. ով որ առանց պատճառի բարկանա իր եղբոր վրա, պիտի հանձնվի դատարանի։ Ով որ իր եղբորը հիմար կոչի, ատյան պիտի բերվի, և ով որ իր եղբորն անմիտ կոչի, պիտի դատապարտվի դժոխքի կրակին։ 23Եթե զոհասեղանի վրա քո ընծան Աստծուն մատուցելու ժամանակ հիշես, որ եղբայրդ վշտացել է քեզնից, 24քո ընծան զոհասեղանի առա՛ջ թող, գնա նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր Աստծուն։
25Երբ մեկն ինչ-որ խնդիր ունենա քեզ հետ և դատի տա քեզ, սկզբից համաձայնությա՛ն եկ նրա հետ՝ դեռևս դատարան չընկած, այլապես նա քեզ դատավորին կհանձնի, դատավորն էլ՝ ոստիկանին, և դու բանտ կնետվես։ 26Համոզվա՛ծ եղիր, որ բանտից դուրս չես գա, մինչև չվճարես տուգանքիդ վերջին դահեկանը։

Մատթեոս 5.21-26

Ուսուցում շնության մասին

(Մտ 18.8-9, Մր 9.42-47)

27- Լսել եք, թե ինչ է ասվել. «Մի՛ շնանա»։ 28 Իսկ ես ասում եմ ձեզ, թե ով որ ցանկությամբ նայի որևէ կնոջ, արդեն իսկ իր սրտում շնություն արած կլինի նրա հետ։ 29Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր և դե՛ն գցիր այն, որովհետև նախընտրելի է, որ քո անդամներից մեկը կորցնես, քան թե քո ամբողջ մարմնով դժոխք նետվես։ 30Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր և դե՛ն գցիր այն, որովհետև նախընտրելի է, որ քո անդամներից մեկը կորցնես, քան թե քո ամբողջ մարմնով դժոխք նետվես։

Մատթեոս 5.27-30

Ուսուցում ապահարզանի մասին

Մատթեոս 5.31-32

31- Ասվել է նաև. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»։ 32Իսկ ես ձեզ ասում եմ. նա, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ի՛նքը պատճառ կդառնա, որ նա շնանա։ Նույնպես շնություն արած կլինի նա, ով ամուսնանում է արձակված կնոջ հետ։

Ուսուցում երդման մասին

Մատթեոս 5.33-37

33- Լսել եք նաև, թե ինչ է ասվել անցյալում. «Երդմնազանց մի՛ եղիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել էիր Տիրոջը»։ 34 Իսկ ես ձեզ ասում եմ. «Բնավ մի՛ երդվեք, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, 35ո՛չ երկրի վրա, որովհետև նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Թագավորի՝ Աստծու քաղաքն է, 36և ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ 37Պարզապես ձեր այո-ն թող այո լինի, և ոչ-ը՝ ոչ։ Դրանից ավելին չարից է գալիս»։

Ուսուցում վրեժի մասին

(Ղկ 6.29-30)

38- Լսել եք, թե ինչ է ասվել. «Աչքի փոխարեն աչք պիտի հատուցես, ատամի փոխարեն՝ ատամ»։ 39 Իսկ ես ձեզ ասում եմ. «Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին։ Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան։ 40Եվ եթե մեկն ուզի քեզ դատի կանչել շապիկդ առնելու համար, բաճկո՛նդ էլ տուր նրան։ 41Եթե մեկը քեզ բռնադատի մեկ մղոն ճանապարհ միասին գնալու՝ իր բեռը տանելու համար, նրա հետ երկու մղո՛ն էլ գնա։ 42Եթե մեկը մի բան խնդրի քեզնից, տո՛ւր, և եթե մեկը մի բան փոխ առնել ուզի քեզնից, երես մի՛ դարձրու»։

Մատթեոս 5.38-42

Ուսուցում ողորմության մասին

Մատթեոս 6.1-4

6 1- Զգո՛ւյշ եղեք, Աստծու հանդեպ ձեր պարտավորությունները մարդկանց ներկայությամբ մի՛ կատարեք ի ցույց նրանց, որովհետև այդ դեպքում վարձատրություն չեք ստանա ձեր երկնավոր Հորից։
2Երբ ցանկանաս ողորմություն անել, փող ու թմբուկով մի՛ արա դա՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում՝ մարդկանցից փառավորվելու ակնկալությամբ։ Վստա՛հ եղեք. դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ 3Ընդհակառակը, երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը։ 4Այսպիսով քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։

Ուսուցում աղոթքի մասին

(Ղկ 11.2-4)

5- Նմանապես, երբ դու աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդիկ տեսնեն իրենց աղոթելը։ Վստա՛հ եղեք. դա՛ է միայն նրանց վարձատրությունը։ 6Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և ծածո՛ւկ աղոթիր քո երկնավոր Հորը։ Եվ քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կհատուցի հայտնապես։
7Աղոթք անելիս մի՛ շատախոսեք հեթանոսների նման, որոնք կարծում են, որ եթե երկար աղոթեն, լսելի կլինեն։ 8Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նույնիսկ երբ դեռ բան չեք խնդրել նրանից։ 9Ուրեմն այսպե՛ս աղոթեցեք.
Հա՛յր մեր երկնավոր,
թող սրբաբանվի քո անունը։
10Թող գա՛ քո արքայությունը,
թող կատարվի՛ քո կամքը,
ինչպես որ երկնքում,
այնպես էլ երկրի վրա։
11Ամենօրյա մեր հացը
այսօր և՛ս տուր մեզ։
12Ների՛ր մեր հանցանքները,
ինչպես որ մենք ենք ներում
նրանց, ովքեր
հանցանք են գործել մեր դեմ։
13Եվ թույլ մի՛ տուր,
որ ընկնենք փորձության մեջ,
այլ ազատի՛ր մեզ չարից.
քանզի քո՛նն են միշտ
արքայությունը, զորությունը և փառքը. ամեն։
14Այո՛, եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ 15Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները։

Մատթեոս 6.5-15

Ուսուցում ծոմապահության մասին

Մատթեոս 6.16-18

16- Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք կախում են իրենց երեսը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Վստա՛հ եղեք. միայն դա՛ է նրանց վարձատրությունը։ 17Ընդհակառակը, երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, 18որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ծոմ ես պահում, այլ միայն քո Հայրը, որ անտեսանելի է. և քո Հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։

Ուսուցում սիրո մասին

Հովհաննես 13.34-35

34Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ 35Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։

Աստծու սերը մարդկանց հանդեպ

16Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. 17որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը։ 18Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար։
Հովհաննես 3.16-18

9Ինչպես որ իմ Հայրն ինձ սիրեց, նույնպես էլ ես ձեզ սիրեցի։ Մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10Եթե իմ պատվիրանները գործադրեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես, իմ Հոր պատվիրանները գործադրելով, մնում եմ նրա սիրո մեջ։ 11Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ 12Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ։ 13Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար։
Հովհաննես 15.9-13

Սիրել թշնամիներին

(Ղկ 6.27-28, 32-36)

43- Լսել եք արդարև, թե ինչ է ասվել. «Սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ»։ 44 Իսկ ես ձեզ ասում եմ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ։ 45Այդպես դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ 46Եթե ձեզ սիրողներին սիրեք միայն, Աստծուց ի՞նչ վարձատրություն կարող եք սպասել։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47Նմանապես, եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ արած կլինեք։ Չէ՞ որ նրանք էլ նույնն են անում։ 48Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Մատթեոս 5.43-48

Երկրի աղը և աշխարհի լույսը

(Մր 4.21, 9.50, Ղկ 8.16, 11.33, 14.34-35)

13- Դուք եք երկրի աղը։ Սակայն եթե երկրի աղը իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ Այլևս ոչ մի բանի չի ծառայի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ 14Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին։ 16Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։
Մատթեոս 5.13-16

20Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ 21Սակայն ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարվեցին Աստծու կամքի համաձայն։
Մատթեոս 3.20-21

Հավատի լույսը

(Մտ 5.15,6.22-23, Մր 4.21, Ղկ 8.16)

33- Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ 35Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ քո մեջ եղած լույսը չխավարի։ 36Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։

Ղուկաս 11.33-36

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ