Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն

ՏԵՂԵԿԱԲԵՐ
#1 Մայիս 2013

Ընտրել շտեմարանից
ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ
Որդիներ և ծնողներ
1 Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։ 2 «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,- 3 որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի»։
4 Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
Ծառաներ և տերեր
5 Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին հարգանքով ու երկյուղածությամբ և անկեղծ սրտով, այնպես, ինչպես կհնազանդվեիք Քրիստոսին, 6 ոչ թե երեսպաշտությամբ ծառայելով, մարդկանց հաճելի լինելու համար, այլ որպես Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը կատարելու համար։ 7 Ծառայե՛ք հոժարությամբ, ինչպես կծառայեիք Տիրոջը և ոչ թե մարդկանց։ 8 Իմացե՛ք, որ յուրաքանչյուր ոք՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ գործած լինի, նույնն էլ Տիրոջից կստանա։
9 Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։
Եփ 6.1-9։

Հացի բազմացումը

(Մտթ. 14.13-21, Մրկ. 6.30-44, Հովհ. 6.1-14)
10 Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։ 11 Սակայն ժողովուրդը իմացավ և գնաց նրա հետևից. ընդունելով նրանց՝ խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին, իսկ որոնք բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։
12 Օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մոտեցան և ասացին նրան. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա գյուղերը և ագարակները, հանգստանան և կերակուր գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ 13 Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։ 14 Որովհետև շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրե՛ք դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն»։ 15 Այդպես արեցին ու ամենքին նստեցրին։ 16 Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ 17 Ամենքը կերան և հագեցան, տասներկու սակառ էլ կտորտանք հավաքեցին։
Ղկ 9.10-17։
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԿԱՐԴԱԼ